ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
22.07.2014 | 00:33

...թե Սորոսի և արևմտյան հիմնադրամների հետ աշխատող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դեմարշն ու «պատերազմը» կրթության նախարարության «հանդեպ» բավականին հետաքրքիր ընթացք են ստանում: Արևմուտքի համար անընդունելի է, որ իրենք ֆինանսավորեն կրթական ոլորտի որոշակի «ճյուղեր», իսկ Կիսելյովը գա ու պահանջի` ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու, ուստի չի բացառվում, որ այդ բողոքների «հետքերով» Հայաստան ժամանող արևմտյան «վերահսկիչները», եթե վերջնականապես համոզվեն, որ Եվրասիական միություն գնացող Հայաստանում իրենց ծրագրերին վտանգ է «սպասում», այլևս որևէ դոնորական ծրագիր չիրականացնեն կրթական ոլորտում:

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ